«Յուվենտուսի» պաշտպան Ջեորջիո Կյելինին ու «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կոնֆլիկտից հետո հաշտվել են:
Կյելինին ասել էր, որ Բալոտելին վատ մարդ է ու չի հարգում մյուսներին: Իսկ Բալոտելին պատասխանել է, որ նրան, գոնե, տղամարդկությունը հերիքում է մարդու երեսին ճիշտը ասելու համար:
Խաղացողները հաշտվել են հեուստաշոուի ընթացքում: Հարձակվողը ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Կյելինիին ու ասել.
«Չնայած, որ դու ինձ մեջքից հարվածեցիր, այնուամենայնիվ, ես քեզ սիրում եմ»:
Պաշտպանը Բալոտելիին գիրք է նվիրել ու ասել.
«Մարիո, անելով սխալներ, ես շարունակում եմ ամեն օր սովորել: Քեզ ամենալավն եմ ցանկանում ու, հուսով եմ, որ շուտով խաղադաշտում կհանդիպենք»:
Բալոտելին կատակով առաջարկել է Կյելինիին պատռել գրքի՝ իր մասին էջերը: