Դանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 28-ին: Թիմերին մնացել է անցկացնել ընդամենը 3 տուր: Վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 7-ին և կսկսվեն նույն ժամին:
Հիշեցնենք, որ առաջնությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հավելենք, որ Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Միտյուլանդը»: