Գերմանիայի ֆուտբոլի միությունը հայտնել է երկրի գավաթի վճռորոշ հանդիպումների անցկացման ժամկետները, տեղեկացնում է Bild-ը:
Կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն հունիսի 9-ին և 10-ին: Իսկ եզրափակիչը ՝ հուլիսի 4-ին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ հանդիպումներում միմյանց կհանդիպեն ՝ «Բավարիան» և «Այնտրախտը», ինչպես նաև ՝ «Սարբրյուկենը» և «Բայերը»:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին: