Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարություն է տարածել, ըստ որի Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլ է տվել հաջորդ ամսվանից անցկացնել մարզական միջոցառումներ երկրում: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Մարզիկները կկարողանան մասնակցելլ առանց հանդիսատեսի մրցաշարերի, եթե պահպանվեն անհրաժեշտ անվտանգության պայմանները, և վարակվածության մակարդակը ամբողջ երկրում չսկսվի նորից աճել:
Սա նշանակում է, որ ԱՊԼ-ն տեսականորեն կարող էր վերսկսվել հունիսի 1-ից: Միևնույն ժամանակ, լիգայի ղեկավարությունը նախատեսում է հանդիպումները վերսկսել ամսվա կեսից: Ենթադրվում է, որ բոլոր 92 հանդիպումներն անցկացվելու են չեզոք մարզադաշտերում:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 13-ից՝ COVID-19 համաճարակի պատճառով:
Անգլիական Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) ակումբներին թույլ կտան հունիսի 12-ից վերսկսել մրցաշարի հանդիպումները, հայտնում է The Telegraph թերթը:
Նյութում նշվում է, որ մայիսի 11-ին Միացյալ Թագավորության Վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում կներկայացնի կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները դադարեցնելու ճանապարհային քարտեզը: Մարզական միջոցառումների վերսկսման կարգի մասին առանձին փաստաթուղթ կհրապարակվի երեքշաբթի, մայիսի 12-ին: Այն, գրում է The Telegraph-ը, կհաստատի, որ ԱՊԼ-ն կկարողանա վերսկսել մրցաշրջանը հունիսի 12-ից:
Goal պորտալը ապրիլի վերջին գրել էր, որ լիգայի ղեկավարությունը հակված էր մայիսի 18-ին վերսկսելու մարզումները, իսկ մրցաշարը՝ հունիսի 8-ին: Հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների, մրցաշրջանը կավարտվի մինչև հուլիսի վերջ:
Ըստ The Sun-ի, որոշ հանդիպումներ կցուցադրվեն YouTube- ում անվճար: