Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը հունիսին վերսկսվելու է, սակայն կորոնավիորւսի պանդեմիայի պատճառով խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների։
AS-ը հաղորդում է, որ «Ռեալը» հետ է վերադարձնելու տնային մնացած 6 խաղերի տոմսերը այն երկրպագուներին, ովքեր նախօրոք գնել էին դրանք։
«Արքայական» ակումբը տնային մյուս խաղերը անցկացնելու է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, քանի որ «Սանտիագո Բեռնաբեուում» շինարարություն է ընթանում։




























































