Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի կիսապաշտպանը բաց է քննարկումների համար ԱՊԼ-ի ակումբներ տեղափոխվելու հարցում։
Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը»։ Վերջինիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ժամանակին աշխատել է Ռաբյոյի հետ ՊՍԺ-ում։
Ռաբյոն նախորդ ամառ է համալրել «բիանկոներիների» շարքերը։