Բրազիլական «Վասկո դա Գամա» հարձակվող Տալես Մագնոն կարող է շարունակել կարիերան Եվրոպայում: «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել երիտասարդ հարձակվողին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Սակայն 17-ամյա խաղացողի հիմնական հավակնորդներն են «Լիվերպուլը» և «Բենֆիկան»: Նշվում է, որ Լիսաբոնը ներկայացնող ակումբը արդեն ֆուտբոլիստի համար առաջարկել է 3 միլիոն եվրո:
Իր հերթին «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները մերժել անգլիական երկու գրանդների, հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով Bild-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ կապ են հաստատել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Չելսիից», սակայն Վերները մերժել է նրանց՝ հասկացնել տալով, որ ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։