Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կիսվել է իր տեսակետներով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հեռանկարների վերաբերյալ:
«Ո՞ր ակումբները կարող են իրենց թույլ տալ Պոգբայի տրանսֆերը 80-100 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, այն ամենից հետո, ինչ տեղի է ունենում այժմ կորոնավիրուսի պատճառով:
Ո՞ր ակումբներ են վճարելու այդքան հսկայական աշխատավարձ, որը նա ստանում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես նրան չեմ քննադատում որպես խաղացող, ես պարզապես խոսում եմ այն տնտեսական իրավիճակի մասին, որում ամբողջ աշխարհը հայտնվել է:
Թերևս Պոգբան այժմ ստիպված կլինի առաջիկա 12-18 ամիսներին նստել «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածել իր կարգավիճակի մասին ակումբում»,- մեջբերում է Նևիլին Skysports-ը: