Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է իր նպատակները հյուսիսլոնդոնյան ակումբի հետ կապված։
«Ուզում եմ մտածել, որ կհաղթեմ ԱՊԼ-ի չորրորդ տիտղոսը։ Դեռևս ես երեք անգամ եմ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ լինելու է նաև չորրորդը «Տոտենհեմի» հետ»,-ասել է Մոուրինյոն Okko Спорт-ի եթերում։
Պորտուգալացի մասնագետը երեք անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» հետ 2005, 2006 և 2015 թվականներին։
Մոուրինյոն գլխավորում է «Տոտենհեմը» ընթացիկ մրցաշրջանի միջնամասից։ Նա «խթանների» ղեկին է այն բանից հետո, ինչ թիմը հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին։