«Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսը կողմ է արտահայտվել Իսպանիայի ընթացիկ առաջնությունն ավարտին հասցնելու վերաբերյալ։
«Նախևառաջ պետք է պատասխանատվություն կրենք, եթե կկարողանանք անվտանգության անհրաժեշտ կանոնները պահելով խաղալ, կցանկանայինք ավարտին հասցնել այս մրցաշրջանը։ Դա լավ կլիներ մարդկանց, հասարակության համար։ Երկու ժամվա ընթացքում վարակի մասին մտածելու կարիք չի լինի։ Ֆուտբոլը երջանկություն կբերի»,-Վասկեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Այս մրցաշրջանում մադրիդցիների կազմում անցկացրած 18 խաղում իսպանացին խփել է 3 գոլ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։