Անգլիական «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը՝ ըստ BBC-ի ընթերցողների, ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:
Հեղինակավոր պարբերականի կայքում անցկացված քվեարկության արդյունքում, ընթերցողների 23%-ը քվեարկել է Հենդերսոնի օգտին:
Սադիո Մանեն ստացել է ձայների 17%-ը , իսկ Քևին դե Բրույնեն ՝ 14%-ը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Հենդերսոնը մասնակցել է 25 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: