«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հիշել է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ փոխանակվել մարզաշապիկներով 2018 թվականին՝ Չեմպիոնների լիգայի խաղից հետո (1-0).
«Իհարկե, ես չէի կարող բաց թողնել այդ մարզաշապիկը: Այն Մանչեսթերում կայացած խաղից էր՝ իմ ընկեր Պոլի կողմից: Ես նրանով որպես մարդ նույնիսկ ավելի շատ եմ հիանում, քան՝ որպես ֆուտբոլիստ:
Մենք հհիանալի պահեր ենք ապրել «Յուվենտուսում»: Հուսով եմ՝ մի օր դրանք կկրկնվեն»,- ասել է Դիբալան:
Արգենտինացին ու ֆրանսիացին «Յուվենտուսի» կազմում միասին հանդես են եկել 2015/16 մրցաշրջանում, ինչից հետո Պոգբան տեղափոխվել է ՄՅՈՒ: