Այս շրջանում «Ուրարտուն» կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Նախատեսված է 3 խաղ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մայիսի 11-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի «Լոկոմոտիվի», մայիսի 14-ին՝ «Վեստ Արմենիայի», իսկ մայիսի 17-ին «Գանձասար-Կապանի» հետ։
Բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։
Խաղերի ժամերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
