«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Սահան խոսել է այն մասին, թե ինչու է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան դասավորվել այդքան հաջող.
«Նա միշտ առաջադիմում էր: Իր կարիերայի ընթացքում նա միշտ ունեցել է նույն նվիրվածությունը, ինչ 18 տարեկանում: Միգուցե, այն ժամանակ նա ավելի քիչ ինքնավստահ էր, քանի որ նրան անընդհատ փորձարկում էին, և նա ստիպված էր ապացուցել, որ լավագույնն է:
Միևնույն ժամանակ, ունենալ այդքան վստահություն՝ մարզվելու, աշխատելու և ասեկոսեներին ուշադրություն չդարձնելու համար, անհավանական է:
Սա տաղանդ ունենալուց ավելի կարևոր հատկանիշ է: Այն ճանապարհը, որը նա ընտրեց «մեծ» ֆուտբոլիստ դառնալու համար, արդարացրեց իրեն»,-ասել է Սահան: