Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ մայիսի 7-ին, կայացավ ֆուտբոլի պատմության ամենազարմանահրաշ քամբեքներից մեկը։ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 4-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային» ու նվաճեց եզրափակչի ուղեգիր։
Առաջին խաղում Յուրգեն Կլոպի թիմը պարտվել էր 0-3 հաշվով, ու գրեթե ոչ ոք չէր հավատում «մերսիսայդցիների» վերածնունդին։
Դիվոկ Օրիգիի և Ջինի Վեյնալդումի դուբլերի շնորհիվ «Լիվերպուլը» «Էնֆիլդում» պատմական հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ և շաբաթներ անց նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։