«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է վերամիավորվել Ժորժինյոյի հետ նաև Թուրինում։
The National-ի փոխանցմամբ՝ «Յուվենթուսը» և «Չելսին» բանակցում են իրար հետ 28-ամյա իտալացու հավանական տրանսֆերի շուրջ։
Ժորժինյոն նախկինում խաղացել է Սարիի ենթակայության տակ ինչպես «Չելսիում», այնպես էլ «Նապոլիում»։
Ամեն դեպքում Ժորժինյոն կարևոր դերակատարում ունի նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի համար։