Լա լիգայի Twitter-ի պաշտոնական էջը շնորհավորել է Բունդեսլիգային առաջնության վերսկսման կապակցությամբ։
«Լա լիգան ցանկանում է շնորհավորել Բունդեսլիգային մայիսի երկրորդ կեսին առաջնության վերսկսման կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին մայիսի երկրորդ կեսին Բունդեսլիգայի վերսկսման մասին։
Ներկա պահին իսպանական ակումբները ևս նախապատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը։ Ֆուտբոլիստներն ու մարզիչները այս օրերին կորոնավիրուսի թեստեր են հանձնում։




























































