ԱՊԼ-ի մարզիչների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Բիվանը կարծում է, որ Պրեմիեր լիգայի արդյունքները կարող են զրոյացվել, եթե թիմերը հրաժարվեն չեզոք մարզադաշտերում խաղալու գաղափարից։
«Այո՛, կարծում եմ այդպես կլինի։ Կառավարությունը կհստակեցնի, եթե դեռ չի արել, որ լեփ-լեցուն մարզադաշտերում սոցիալական հեռավորության կանոններին հետևելը հարցականի տակ կլինի»,- մրցաշրջանի հնարավոր չեղարկման մասին հարցին ֆունկցիոների պատասխանն է փոխանցում BBC Sport-ը։