Իտալական «Տորինոյի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Թիմը այսօր վերսկսել է մարզումները և դրանից առաջ, բոլոր ֆուտբոլիստները թեստեր են հանձնել, հաղորդում է Sky Italia-ն:
Վարակված ֆուտբոլիստի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ նրան մեկուսացրել են:
Նշվում է ՝ թիմը կշարունակի մարզումները, չնայած այն հանգամանքին, որ նրանց շարքերում վարակակիր կա:
Հիշեցնենք, որ իտալական ակումբներին թույլատրվել է վերսկսել մարզումները: