«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Ինսը կարծում է, որ «կարմիր սատանաները» պետք է վաճառեն կիսապաշտպան Պոլ Պոգբային.
«Պոգբայի պահվածքը վշտացնում է: Տեսեք՝ ակումբում կարիերան ինչպես սկսեց Բրունու Ֆերնանդեշը: Նա միանգամից տարբերություն մտցրեց դաշտում՝ գրավելով երկրպագուների սրտերը: Պոլի մոտ ամեն ինչ այդպես չեղավ: Նրա ելույթները նվազագույնը ոչ կայուն էին»,- ասել է Ինսը:
Նա նշել է, որ երբ նման գումարներ ես արժենում, երկրպագուները սպասում են, որ մշտապես պետք է հիանալի խաղաս, հատկապես երբ խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է.
«Բայց Պոգբայի խաղը, դաշտի սահմաններից դուրս նրա պահվածքը և նրա գործակալը վնասում են ակումբը: Պոլի և նրա պահվածքի շուրջ շատ են շշուկներն ու շեղող գործոնները: Կարծում եմ՝ ՄՅՈՒ-ում նրա ժամանակն ավարտվել է: Շատ եմ ցավում, քանի որ նա կարող էր հիանալի ֆուտբոլիստ դառնալ ակումբի համար: Բայց հիմա նրան չի կարելի լավ ֆուտբոլիստ անվանել:
Պետք է հնարավորինս արագ որոշում կայացնել, քանի որ մենք չենք կարող ևս մեկ մրցաշրջան հետևել Պոգբայի կրկեսին: Հիմա նա նույիսկ ՄՅՈՒ-ի կազմում չի ընդգրկվի»,- Ինսի խոսքերն է փոխանցում Goal-ը: