Անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբների բժիշկներն անհանգստացած են մրցաշրջանը վերսկսելու ծրագրերով, հայտնում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի բժիշկները չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակման համար: Պրեմիեր-լիգային ևս խնդրել են հստակեցնել, թե բժշկական արձանագրություններն ինչպես են կազմվելու, ինչպես նաև ապահովել ֆուտբոլիստների թեստավորումն ու անվտանգությունը:
Հաղորդվում է, որ ԱՊԼ-ն բանակցություններ է վարում ապահովագրական ընկերությունների հետ՝ ակումբների և բժիշկների պատասխանատվության հարցով: