«Ինտերը» ցանկանում է գնել Վիկտոր Մոզեսի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է The Sun-ը։
Նիգերացի ֆուտբոլիստը հունվարին է միացել «ներաձուրիներին» վարձակալությամբ, սակայն Անտոնիո Կոնտեն ցանկանում է, որ նա մնա «Ինտերում»։
«Չելսին» մտադիր է 10 միլիոն ֆունտ ստանալ Մոզեսի տրանսֆերից, ում գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։