Միլանի «Ինտերի» նախկին դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն պատմել է, որ կարող էր եվրոպական այլ ակումբ տեղափոխվել։
«Ես ուզում էի մնալ «Ինտերում», այդ իսկ պատճառով մերժել եմ մի շարք ակումբների առաջարկներ։
Այս թիմի հետ հաղթելը յուրահատուկ մի բան էր։ Դա համեմատելի է այն հաճույքին, երբ նավահանգիստ ես հասնում փոթորկից հետո։ »
Հանուն «Ինտերի» ես մերժել եմ «Բենֆիկային»․ «Լիվերպուլին», «Բավարիային» ու «Ռեալին»։ Այո՛, ստպված էի կարիերաս շուտ ավարտել, բայց ես հպարտ եմ իմ որոշումներով»,-ասել է Տոլդոն Antenna Three-ի հետ զրույցում։