Կատալոնական «Բարսելոնան» վերջին 111 տարվա ընթացքում առաջին անգամ մրցաշրջանը սկսել է բոլոր պաշտոնական մրցաշարերում տարած 7 անընդմեջ հաղթանակով՝ դառնալով 33 և ավելի գոլի հեղինակ։
Ինչպես հայտնում է հեղինակավոր վիճակագիր MisterChip-ը X սոցիալական ցանցի իր էջում, վերջին անգամ կատալոնացիներին նման տպավորիչ արդյունքի հաջողվել էր հասնել հեռավոր 1915/1916 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ Ջեք Գրինվելի գլխավորած թիմը նույնպես հաղթել էր մրցաշրջանի մեկնարկային 7 խաղերում՝ խփելով 44 գնդակ։
Հիշեցնենք, որ իր վերջին հանդիպումում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում 7-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տոնել «Ռասինգի» նկատմամբ։
Լա լիգայի ընթացիկ խաղարկության վեց տուրերից հետո կատալոնական ակումբը վաստակել է առավելագույն 18 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ինչ վերաբերում է «Ռասինգին», ապա թիմն իր ակտիվում ունի 7 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

























































