Հունաստանի գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլոսին»։
Տանտերերը հաղթանակ տոնեցին՝ 3-2 հաշվով։ Դուբլ ձևակերպեց թիմի նորեկ, մեքսիկացի հարձակվող Գոնսալեսը, ևս մեկ գոլ, Գոնսալեսի փոխանցումից, իր ակտիվում գրանցեց մեկ այլ նորեկ Պուերտան։ Հյուրերը խաղավերջում կարողացան երկու գնդակ հետ բերել։
Այս ամռանը հունական ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Գավաթի նորացված ձևաչափով լիգայի փուլի 16 թիմերը (որոնք նախապես բաշխված են եղել ըստ զամբյուղների) անցկացնում են 4-ական հանդիպում՝ յուրաքանչյուր զամբյուղից մեկական մրցակցի դեմ: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են գալիս փլեյ-օֆֆ (քառորդ եզրափակիչ), իսկ 5-12-րդ տեղերը գրաված ակումբները կանցկացնեն լրացուցիչ փլեյ-օֆֆ հանդիպումներ՝ մյուս 4 ուղեգրերը որոշելու համար:
Այս հաղթանակից հետո «Օլիմպիակոսը» վաստակեց 6 միավոր և գլխավորում է Գավաթի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը:
Հունաստանի գավաթի խաղարկության լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































