Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է թիմի հարձակվող Ռահիմ Ստերլինգի մասին, հաղորդում է Sky-ը:
«Ռահիմը աշխարհի լավագույն խաղացողներից է։ Նա մեծ զարգացում է ապրել և Գվարդիոլան իր ներդրումն ունի այդ գործում:
Ստերլինգը քրտնաջան աշխատում է և ստանում է դրա վարձատրությունը:
Ցանկացած թիմում պետք է մեկը, ով կարող է շրջել խաղի ընթացքը։ Ռահիմը հենց այդպիսի ֆուտբոլիստ է»,- ասել է Գյունդողանը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ստերլինգը մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: