«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հաստատել է, որ կատալոնական ակումբի հետ այս պահին բանակցություններ չեն ընթանում։
«Նախնական բանակցություններ կային, սակայն պետք է ամեն ինչ նորից սկսել։
Կան ավելի կարևոր հարցեր, մենք հետաձգել ենք այդ հարցը։ Ներկա պահին բանակցություններ չկան»,-Տեր Շտեգենի խոսքն է մեջբերում Kicker-ը։
Գերմանացի դարպասապահի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։