«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին առանձնացրել է որպես հիմնական տրանսֆերային թիրախ, հայտնում է Le10Sport-ը:
Ըստ աղբյուրի, եթե գործարքը չկայանա, ապա «մանկունյանցիները» պատրաստել են մի շարք այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ «Լիոնի» հարձակվող Մուսսա Դեմբելեն, «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը և «Լիլի» հարձակվող Վիկտոր Օշիմենը:
Բացի այդ, նշվում է, որ «Յունայթեդը» մտադիր է ամրապնդել պաշտպանական գիծը՝ ձեռք բերելով «Լայպցիգի» պաշտպան Իբրահիմ Կոնատեին:
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում էին, որ «մանկունյանցիները» լրջորեն հետաքրքրված են Բեն Յեդերի ծառայություններով, բայց Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է մրցակցել նրանց հետ: