«Ինտերում» Ժոզե Մոուրինյուի նախկին օգնական Ժոզե Մորաիշը կարծում է, որ միլանյան ակումբի փոխնախագահ Խավիեր Ձանետտին կարող է առանցքային դեր ունենալ Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մեջ «Բարսելոնայից» միլանյան ակումբ:
«Կարծում եմ, որ դա հնարավոր է: «Ինտերը» ունի Ձանետտի: Սա արգենտինացի ֆուտբոլիստների համար գրավիչ գործոն է: Ես հավատում եմ, որ նա կկարողանա Մեսսիի նման խաղացողին ներգրավել, եթե նրան հետաքրքրում են նոր մարտահրավերներ:
Արգենտինացու համար այն զգացողությունը, որ դուք գնում եք «Ինտեր», նույնն է, կարծես տուն եք գնում: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ «Ինտերը» մի թիմ է, որը հատուկ ձևով է ընդունում արգենտինացիներին, հավանաբար՝ Ձանետտիի պատճառով: Բոլոր Արգենտինացիները, ովքեր գնում են «Ինտեր», աչքի են ընկնում հաջողություններով», — Մորաիշի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
2019/20 մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 24 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: Կատալոնացիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: