ՊՍԺ-ն պատրաստվում է վերսկսել ակտիվ աշխատանքը տրանսֆերային շուկայում 2026 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճելուց հետո։ Այս մասին հայտնում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպասվում է, որ փարիզեցիները նոր առաջարկ կանեն բելգիացի վինգեր Միկա Գոդտսի տրանսֆերի վերաբերյալ, որը պետք է գոհացնի «Այաքսին» և ավարտին հասցնի գործարքը։ Բացի այդ, նշվում է, որ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը շուտով կմիանա թիմին։ Հաղորդվում է նաև, որ կապտակարմիրները պաշտոնական քայլեր կձեռնարկեն «Պարմայի» ճապոնացի դարպասապահ Ձիոն Սուզուկիի տեղափոխության ուղղությամբ, որի հետ արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Հիշեցնենք, որ տիտղոսի համար խաղում ֆրանսիական գրանդը 2-1 հաշվով պարտության էր մատնել անգլիական «Ասթոն Վիլային»։
























































