«Քյոլն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբում կորոնավիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել:
Ավելի վաղ թիմի մարզչական շտաբի անդամներն ու ֆուտբոլիստները COVID-19-ի թեստավորում էին անցել: Թեստերից 3-ի պատասխանը դրական է եղել. նրանք տնային մեկուսացման մեջ են: Նշվում է՝ նրանք ախտանշաններ չունեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի առաջնության՝ մայիսի 9-ի վերսկսկման ծրագրերը կարող են խափանվել, քանի որ երկրում սահմանափակումների թուլացումից հետո վարակման դեպքերը կտրուկ ավելացել են:
Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ Գերմանիան նոր կարանտինային սահմանափակումներ կմտցնի: Այդ դեպքում Բունդեսլիգան ստիպված կլինի հետաձել մայիսի 9-ի հետ կապված ծրագրերը: