Այսօր՝ մայիսի 1-ին, օնլայն քննարկում է տեղի ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների միջև, որտեղ քննարկվել է դադարեցված առաջնությանը վերաբերող հարցերը: Այս մասին հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ մրցաշարը մարտից ընդհատված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Քննարկման ընթացքում ևս մեկ անգամ հաստատվել է, որ առաջնայինը խաղերի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց առողջությունն է, բայց ակումբները հաստատել էն, որ կողմ են առաջնություն ավարտին հասցնելու գաղափարին: Լիգան հայտնել է նաև, որ խաղերը պետք է կայանան չեզոք խաղադաշտերում՝ առանց հանդիսականների: Հնարավոր է ընտրվի
Լիգան սկսել է դիտարկել մարզումների վերսկսման առաջին քայլերը, բայց մարզումային գործընթացի վերադարձը հնարավոր է միայն կառավարության թույլտվության դեպքում: