«Բոլոնյան», «Պարման», ՍՊԱԼ-ը և «Սասուոլոն» կարող են վերսկսել մարզումները մայիսի 4-ին: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Այս ակումբները ներկայացնում են իտալական Էմիլիա-Ռոմանյա շրջանը, որի ղեկավարը թույլ է տվել վերսկսել մարզումային գործընթացները: Մարզումները պետք է կայանան բացօթյա տարածքում՝ սոցիալական հեռավորությամբ պահպանմամբ: Շրջանը 200 կմ հեռավորության վրա է գտնվում Լոմբարդիայից, որն Իտալիայում կորոնավիրուսի համավարակի տարածման էպիկենտրոնն է:
Հիշեցնենք՝ եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ա Սերիան հաջորդ մրցաշրջանում չի ընդլայնվի 22 ակումբի՝ նույնիսկ եթե առաջնությունը ժամանակից շուտ ավարտվի: