Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Արգենտինայի ընտրանու կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի դրսևորած վարքագիծը և դրան իսպանացի խաղացողների արձագանքը ԱԱ-2026-ի եզրափակիչից (0-1) հետո։
Վճռորոշ խաղի եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում քաշքշուկ էր տեղի ունեցել Պարեդեսի մասնակցությամբ։ Արգենտինացին նախ ագրեսիվ կերպով բռնել էր իսպանացիների պաշտպան Էրիկ Գարսիայի պարանոցից, ապա հարձակվել կիսապաշտպան Գավիի վրա, որը փորձում էր պաշտպանել թիմակցին։
«Պարեդեսը կարող է ուրախանալ, որ խաղադաշտում իմ պես ֆուտբոլիստ չկար։ Եթե ես այնտեղ լինեի, գլխով կհարվածեի նրան ու կարմիր քարտ կստանայի։ Դա ոչ պրոֆեսիոնալ պահվածք է նրա կողմից։
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են անում իսպանացի խաղացողները։ Նրանք պարզապես նայում են, թե ինչպես է մեկ այլ խաղացող հարվածում իրենց թիմակցին»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Fox Sports հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Աշխարհի եռակի չեմպիոն Արգենտինայի ընտրանին այս անգամ բավարարվեց արծաթե մեդալներով։























































