2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև, ընդմիջման ժամանակ տեղի կունենա ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպված շոու։
Թիմերը կմրցեն Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում։ Ընդմիջմանը գլխավոր կատարողներն են լինելու Ջասթին Բիբերը, Շակիրան, Մադոննան և BTS խումբը։
Այլ կատարողների թվում են Բուրնա Բոյը, Դայ Դայը, դիրիժոր Գուստավո Դուդամելը և Coldplay-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ելույթների պատճառով ընդմիջման տևողությունը կարող է գերազանցել 15 րոպե սահմանաչափը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը, որում կհանդիպեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, կմեկնարկի ժամը 23։00-ին։
























































