Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։
The Guardian պարբերականի տեղեկություններով՝ Մունդիալում հաղթելու դեպքում «երեք առյուծների» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը կկիսեն 19 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուսը։ Ասոցիացիան մտադիր է հավասարապես կիսել ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող 38 միլիոն ֆունտ ստերլինգ պարգևավճարը։ Ընդ որում, թիմը կստանա մոտ 15 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է վաստակել մինչև 3 միլիոն ֆունտ ստերլինգ։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 15-ին։ Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































