Եգիպտոսի ազգային հավաքականը բավականին ծանր է տանում Աշխարհի առաջնությունից դուրս մնալը: Երկրի գլխավոր թիմը հրաժեշտ է տվել Մունդիալին հսկայական դժգոհությամբ՝ պարտության մեջ մեղադրելով «անազնիվ» մրցակիցներին, մրցավարներին և անգամ ՖԻՖԱ-ին:
Սակայն հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը, կարծես թե, առանձնապես չի կիսում ընդհանուր վիշտը կամ էլ ձախողումը հաղթահարում է բացառապես իր ոճով:
Մինչ հայրենիքում փնտրում են մեղավորների, «Լիվերպուլի» նախկին հարձակվողն արդեն հասցրել է լիցքաթափվել գիշերային ակումբներից մեկում: Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է Սալահը զվարճանում երեկույթի ժամանակ՝ ձեռքին պարզապես հանքային ջրով բաժակ:
Դատելով ֆուտբոլիստի աչքերից և բարձր տրամադրությունից՝ նա հաստատ չի տխրում Աշխարհի առաջնությունից դուրս մնալու համար:
Ինչպես ասում են՝ կյանքը շարունակվում է:
























































