Պարագվայի Սենատը ձայների մեծամասնությամբ պաշտոնական բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է սենատոր Սելեստա Ամարիլյային՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien հեղինակավոր պարբերականը։
Վերին պալատում այս որոշումն ընդունվել է գրեթե հինգ ժամ տևած թեժ քննարկումներից հետո։ Իր հրապարակած հայտարարության մեջ Պարագվայի Սենատն ընդգծել է իր «բացարձակ անհանդուրժողականությունն ու մերժումը» ռասիզմի և խտրականության ցանկացած դրսևորման նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելեստա Ամարիլյան վիրավորական և ոչ կոռեկտ արտահայտություններ էր հնչեցրել Կիլիան Մբապեի հասցեին։ Սենատորը հասել էր նրան, որ քննադատել ու մեղադրել էր Պարագվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին այն բանի համար, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղից հետո նրանցից ոչ ոք «ապտակ չէր հասցրել» ֆրանսիացի հարձակվողին:
Միջադեպն աննկատ չի մնացել. ինքը՝ ֆուտբոլիստը, արձագանքել է հնչած հայտարարություններին, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի հեռուն է գնացել՝ պաշտոնական բողոք ներկայացնելով դատախազություն՝ ռասիստական բնույթի վիրավորանքների և ատելության խոսքի հիմքով։
























































