Ֆրանսիայի ֆուտբոլի լիգան հայտնել է, թե երբ կմեկնարկի Լիգա 1-ի նոր մրցաշրջանը, տեղեկացնում է beIN Sports-ը:
Հեռավար կոնֆերենցիայի ընթացքում որոշվել է նոր մրցաշրջանը սկսել օգոստոսի 22-23-ին:
«Օգոստոսի վերջնամասի հանգստյան օրերին կսկսենք Ֆրանսիայի առաջնությունը»,- ասել է լիգայի գլխավոր տնօրեն Դիդյե Կիլոն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունը չեղարկվել է, իսկ ՊՍԺ-ն ՝ հեչակվել չեմպիոն: