Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16-րդ փուլում Եգիպտոսի հավաքականը հաղթեց Ավստրալիայի ընտրանուն։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով․ նախ Եգիպտոսի հավաքականի կազմում աչքի ընկավ Աշուրը, իսկ հետո Հանին ինքնագոլ գրանցեց։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և թիմերը հաղթողին պարզեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին եգիպտոսցիները (4-2)` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզարափակիչ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Նշենք, որ 1/8 եզրափակիչում Սալահը և ընկերները կհանդիպեն Արգենտինա-Կաբո Վերդե զույգի հաղթողի հետ։
1/8 եզրափակիչի 6 զույգ արդեն հայտնի է․
Ֆրանսիա-Պարագվայ
Մարոկկո-Կանադա
Բրազիլիա-Նորվեգիա
Իսպանիա-Պորտուգալիա
ԱՄՆ-Բելգիա
Մեքսիկա-Անգլիա
✅ ԱԱ-ի նոր ռեկորդը
Ավստրալիայի և Եգիպտոսի միջև հանդիպմանը աֆրիկացի ֆուտբոլիստը խփեց ինքնագոլ։ Պաշտպան Մոհամեդ Հանին երկրորդ խաղակեսում գրավեց սեփական դարպասը։
Այս ինքնագոլը 13-րդն էր ընթացիկ Աշխարհի առաջնությունում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ռեկորդը գերազանցվել է, քանի որ ութ տարի առաջ մրցաշարում խփվել էր ընդհանուր առմամբ 12 ինքնագոլ։
























































