Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյա Դիասը շարունակում է մնալ սաուդյան «Ալ-Հիլալի» տրանսֆերային թիրախում։ Այս մասին հաղորդում է talkSPORT պարբերականը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ծրագրում է պաշտոնական առաջարկ կատարել «Բարսելոնային». «Ալ-Հիլալը» մտադիր է Ռաֆինյայի տրանսֆերի դիմաց վճարել տպավորիչ՝ 170 միլիոն եվրո գումար։
Ավարտված ակումբային մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում միասին դաշտ է դուրս եկել 33 հանդիպումներում՝ դառնալով 21 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունը նրա նկատմամբ։
Հավելենք, որ Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ բրազիլացի խաղացողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 70 միլիոն եվրո։


























































