Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Պորտուգալիայի ընտրանին մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական խաղը՝ 2-1 հաշվով հաղթանակ տոնելով Նիգերիայի ազգային հավաքականի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Պեդրու Նետուն՝ առաջ մղելով պորտուգալացիներին։ 37-րդ րոպեին Նիգերիայի կազմում պատասխան գնդակը հեղինակեց Ակոր Ադամսը։ Պորտուգալիայի հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց Ֆրանսիշլու Կոնսեյսաուն՝ ապահովելով իր թիմի հաղթանակը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի K խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կոլումբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Ուզբեկստանը։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































