«Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, ներկայումս իտալական «Ավելինոն» գլխավորող Ալեսանդրո Նեստան կիսվել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի վերաբերյալ իր կարծիքով։
«Մեսսիից հետո Լամին Յամալն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա հաջորդ Մեսսին է: Նա յուրաքանչյուր խաղում տարբերություն է ստեղծում։ Յամալը բացառիկ խաղացող է: Երբ գնդակը հայտնվում է նրա մոտ, անմիջապես զգացվում է, որ նա տարբերվում է մնացած բոլորից»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում New York Post պարբերականը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 18-ամյա Յամալն ակումբային մակարդակում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։






















































