Կատալոնական «Բարսելոնան» և դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, գերմանացի դարպասապահ ցանկանում է աշխատավարձի բարձրացում՝ մինչև 18 մլն եվրո, իսկ ակումբը պատրաստ չէ վճարել այդքայ աշխատավարձ։
Հիշեցնենք, «Բարսելոնան» հետաքրքրված է հոլանդական «Այաքսի» դարպասապահի Անդրե Օնանայի ծառայություններով։