Մադրիդի «Ռեալը» մոտ է անգլիական «Լիվերպուլից» հեռացած կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ կկնքի աշխատանքային համաձայնագիր, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։ Նշվում է, որ Կոնատեի տարեկան աշխատավարձը «արքայական» ակումբում կկազմի 10 միլիոն եվրո։
Իսպանական AS պարբերականն իր հերթին ընդգծում է, որ ֆրանսիացի խաղացողի հետ պայմանագիրը կկնքվի «4+1» ձևաչափով՝ չորս տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 31-ին, «Լիվերպուլը» հայտարարել էր Կոնատեի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Պաշտպանը մերսիսայդյան ակումբի գույները պաշտպանում էր 2021 թվականի ամռանից։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում են 50 միլիոն եվրո։


























































