Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային շուկայում արագ է գործում և մոտ է «Նյուքասլի» 25-ամյա անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնի տեղափոխությունն իրականացնելուն:
Լրագրողներ Բեն Ջեյքոբսի և Ալեքս Կրուկի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնության է եկել «Նյուքասլի» հետ գործարքի ֆինանսական կողմի շուրջ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 70 միլիոն ֆունտ ստերլինգ (80,8 միլիոն եվրո), որը կարող է աճել նաև տարբեր բոնուսների հաշվին:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» ամբողջությամբ համաձայնեցրել է նաև անձնական պայմանագրի կետերը հենց ֆուտբոլիստի հետ: Սպասվում է, որ տրանսֆերը կձևակերպվի շատ արագ. կատալոնացիներն արդեն ծրագրում են 25-ամյա խաղացողի բուժզննումը։ Ակումբը շտապում է օր առաջ փակել գործարքը, քանի որ կուլիսներում Գորդոնի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև Մյունխենի «Բավարիան»:
Հիշեցնենք, որ Էնթոնի Գորդոնը «Նյուքասլում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ունիվերսալ հարձակվողը կարող է արդյունավետ գործել հարձակման գծի երեք դիրքերում՝ ինչպես եզրերում, այնպես էլ կենտրոնում։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































