Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է աշխարհի 2026 թվականի առաջնության վերջնական հայտացուցակում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին չընդգրկելու իր որոշումը։
«Ի տարբերություն երկրպագուների՝ ես չեմ նայում, թե ֆուտբոլիստի ակումբային պատկանելիությանը: Ինձ համար դա նշանակություն չունի: Ես չունեմ այն լոկալ մտածելակերպը, որն ունեն երկրպագուները։ Ես ոչ մեկին խորհուրդ տալ չեմ կարող, պարզապես խնդրում եմ ֆուտբոլիստներին զգալ այս երկրի գույները, ինչն արդեն իսկ անում են նրանք»,– դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ ԱԱ-2026-ում Իսպանիայի հավաքականի կազմում մադրիդյան ակումբից կարող էին հանդես գալ Դին Հաուսենը, Ալվարո Կարերասը, Ֆրան Գարսիան, Դանի Կարվախալը և Գոնսալո Գարսիան: Միևնույն ժամանակ, կատալոնական «Բարսելոնան» ազգային թիմում ունի միանգամից ութ ներկայացուցիչ:
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Իսպանիայի հավաքականն ընդգրկվել է նույն խմբում, որտեղ հանդես են գալիս Կաբո Վերդեի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի հավաքականները: Մրցաշարում իրենց անդրանիկ հանդիպումը իսպանացիները կանցկացնեն հունիսի 15-ին՝ մրցելով Կաբո Վերդեի ընտրանու հետ:
























































