Լոնդոնի «Վեստ Հեմի» երկու ֆուտբոլիստ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշն ու վինգեր Ջարոդ Բոուենը։ Մանկունիանցիները կարող են քայլեր ձեռնարկել խաղացողներին ձեռք բերելու ուղղությամբ այն դեպքում, եթե «մրճահարները» դուրս մնան Պրեմիեր լիգայից։
Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Վեստ Հեմը» վաստակած 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը՝ գտնվելով վտանգավոր գոտում։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում լոնդոնյան թիմն իր հարկի տակ կընդունի «Լիդսին»։ Այդ վճռորոշ հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 24-ին։




























































