Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Ահլիի» դարպասը (2-0):
Հանդիպման հաշիվը 76-րդ րոպեին բացեց տանտերերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով իր կարիերայի 970-րդ գոլը։ Եվս մեկ գոլ էլ հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին իր անվան դիմաց գրանցեց Կինգսլի Կոմանը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 79-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Ահլին» 66 միավորով 3-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































