Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոն ազդրի վիրահատությունից հետո դիմել է երկրպագուներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կապաքինվի միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և, համապատասխանաբար, բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
Սոցիալական ցանցերի իր էջում բրազիլացի պաշտպանը գրել է.
«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, թե որքան եմ նվիրված իմ գործին և որքան քրտնաջան եմ աշխատում՝ ինձ գերազանց ֆիզիկական մարզավիճակում պահելու համար։ Բայց, ցավոք, ես պետք է խնայեմ մարմինս՝ «Ռեալի» և հավաքականի կազմում վստահ ելույթներ ունենալու համար։
Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սիրո և աջակցության խոսքեր են հղել։ Ինչպես նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են՝ ընտանիքիս, կնոջս, երեխաներիս։ Իմացե՛ք, որ պայքարը շարունակվում է, քանի որ լավագույնը դեռ առջևում է»։




























































